Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դրամաշնորհի հայտարարություն ՀԿ-ների համար

Դրամաշնորհի հայտարարություն ՀԿ-ների համար
16.11.2016 | 18:34

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով.

• Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում,
• Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում,
• Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված անվանակարգերի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի դեկտեմբերի 15-ը և ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2016 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 9-ը, ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:


Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ